Բոլորովին վերջերս հիմնանորոգման ենթարկված Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում, երեկ անցկացվեց մինչև 12տարեկան պատանիների ռուսական շաշկու ՀՀ առաջնությունը: Ստուգատեսին մասնակցեցին Երևանի և Աշտարակի 42 մարզիկներ, որը աննախադեպ էր վերջին տարիների համար : Ծավալվեց բավական լարված ,անհաշտ ու դիտարաժան մրցապայքար: Շվեյցարական մրցակարգով 7 տուրով ընթացած ստուգատեսում վաստակած 6,5 միավորով ՀՀ չեմպիոն հռչակվեց 2012թվականին մինչև 7 տարեկանների կայծակնային շաշկու Եվրոպայի չեմպիոն դարձած երևանցի Արտակ Ալիխանյանը (մարզիչ ՝ Նշան Ալավերդյան): Արծաթե մեդալը նվաճեց 6 միավորով 2-րդ տեղ գրաված աշտարակցի Տիգրան Հարությունովը (մարզիչ՝ Ժաննա Բոնդարևա): Իսկ բրոնզե պարգևը բաժին հասավ մինչև10տարեկան աղջիկների ռուսական շաշկու ՀՀ չեմպիոնուհու կոչմանն արժանացած <Ուսում> հանր
... Читать дальше »
Տեղի է ունեցել մինչև 10 տարեկան աղջիկների ռուսական շաշկու ՀՀ առաջնությունը: Մրցույթին մասնակցեցին դեռատի 14 մարզուհիներ:
Ծավալվեց բավական հետաքրքիր, աշխույժ ու դիտարաժան մրցապայքար:
Շվեյցարական մրցակարգով՝ 6 տուրով ընթացած մրցաշարում ՀՀ չեմպիոնուհու կոչմանն արժանացավ 5 միավոր վաստակած Արփինե Ազոյանը:
4,5-ական միավորով 2-3-րդ տեղերը կիսեցին Հռիփսիմե Յուզբաշյանն ու Իռեն Առաքելյանը: Նրանց միջև անցկացված լրացուցիչ մրցամարտում 2:0 հաշվով հաղթեց Հռիփսիմեն, ում էլ բաժին կհասնի արծաթե մեդալը: Առաքելյանը բավարարվեց բրոնզե պարգևով: Նկատնեք, որ մրցաշարի մրցանակակիրները գլխավորապես Երևանի «Ուսում» հանրակրթական դպրոցի սանուհիներն են, որոնց մարզում է ռուսական շաշկու ՀՀ բազմակի չեմպիոն Նշան Ալավերդյանը: