Տեղի է ունեցել մինչև 10 տարեկան աղջիկների ռուսական շաշկու ՀՀ առաջնությունը: Մրցույթին մասնակցեցին դեռատի 14 մարզուհիներ:
Ծավալվեց բավական հետաքրքիր, աշխույժ ու դիտարաժան մրցապայքար:
Շվեյցարական մրցակարգով՝ 6 տուրով ընթացած մրցաշարում ՀՀ չեմպիոնուհու կոչմանն արժանացավ 5 միավոր վաստակած Արփինե Ազոյանը:
4,5-ական միավորով 2-3-րդ տեղերը կիսեցին Հռիփսիմե Յուզբաշյանն ու Իռեն Առաքելյանը: Նրանց միջև անցկացված լրացուցիչ մրցամարտում 2:0 հաշվով հաղթեց Հռիփսիմեն, ում էլ բաժին կհասնի արծաթե մեդալը: Առաքելյանը բավարարվեց բրոնզե պարգևով: Նկատնեք, որ մրցաշարի մրցանակակիրները գլխավորապես Երևանի «Ուսում» հանրակրթական դպրոցի սանուհիներն են, որոնց մարզում է ռուսական շաշկու ՀՀ բազմակի չեմպիոն Նշան Ալավերդյանը:
|