Բոլորովին վերջերս հիմնանորոգման ենթարկված Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում, երեկ անցկացվեց մինչև 12տարեկան պատանիների ռուսական շաշկու ՀՀ առաջնությունը: Ստուգատեսին մասնակցեցին Երևանի և Աշտարակի 42 մարզիկներ, որը աննախադեպ էր վերջին տարիների համար : Ծավալվեց բավական լարված ,անհաշտ ու դիտարաժան մրցապայքար: Շվեյցարական մրցակարգով 7 տուրով ընթացած ստուգատեսում վաստակած 6,5 միավորով ՀՀ չեմպիոն հռչակվեց 2012թվականին մինչև 7 տարեկանների կայծակնային շաշկու Եվրոպայի չեմպիոն դարձած երևանցի Արտակ Ալիխանյանը (մարզիչ ՝ Նշան Ալավերդյան): Արծաթե մեդալը նվաճեց 6 միավորով 2-րդ տեղ գրաված աշտարակցի Տիգրան Հարությունովը (մարզիչ՝ Ժաննա Բոնդարևա): Իսկ բրոնզե պարգևը բաժին հասավ մինչև10տարեկան աղջիկների ռուսական շաշկու ՀՀ չեմպիոնուհու կոչմանն արժանացած <Ուսում> հանրակրթական դպրոցի սանուհի Արփինե Ազոյանի եղբորը՝ Հայկ Ազոյանին(մարզիչ՝ Նշան Ալավերդյան), ով իր ակտիվում 5,5 միավոր գրանցեց: Նկատենք, որ այս մրցաշարի ընթացքում ցույց տված արդյունքներով 20-ից ավելի պատանի շաշկիստներ լրացրեցին մարզական պատանեկան տարբեր կարգեր: Երևանցիներից բացի աշտարակցիներից երկուսը ՝ Ժաննա Բոնդարևայի սաներ՝առաջնության արծաթե մեդալակիր Տիգրան Հարությունովը լրացրեց 2-րդ , իսկ նրա համաքաղաքացի Սարգիս Հայրապետյանն ,ով 5միավորով 7-րդ տեղը գրավեց ՝ մարզական 3-րդ կարգը: Հավելենք նաև , որ առաջնության մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու հանրապետությունում շաշկու զարգացմանը մեծ ուշադրություն դարձնող<Ուսում> հանրակրթական դպրոցում(տնօրեն Սուսաննա Թամարյան) :
|