Օգոստոսի 23-27-ը Երևանում տեղի է ունեցել Բրազիլական շաշկու 2011 թ.-ի Հայաստանի առաջնությունը: Որին մասնակցում էին 12 մարզիկ որոնցից 3-ը մարզերից: 3-րդ տեղը զբաղեցրեց Սամվել Ազիբեկյանը: Նա 22 հնարավորից վաստակեց 16 միավոր: 2-րդ տեղը գրավեց Հարություն Թագվորյանը 19 միավորով: Իսկ Հայաստանի չեմպիոն դարձավ Նշան Ալավերդյանը 22 հնարավորից վաստակելով 20 միավոր: Այս առաջնությունում իրեն փայլուն դրսևորեց Հայաստանի պատանիների չեմպիոն Ալեքսանդր Գրիգորյանը: Նա ոչ-ոքի խաղաց 2-րդ, 3-րդ և 5-րդ տեղերը գրաված մասնակիցների հետ և տարավ 5 հաղթանակ: Նշենք նաև որ այս առաջնությանը առաջին անգամ մասնակցում էր Էջմիածին քաղաքի ներկայացուցիչ Գենադի Մնացականյանը որը հաճելի տպավորություն թողեց, վաստակելով 8 միավոր նա լրացրեց 3-րդ մարզական կարգ: Նշենք նաև որ այս առաջնությանը մասնակցում էին 5 վարպետության թեկնածուներ, և 1 սպորտի վարպետ: