Пятница, 19.04.2024, 15:48
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՇԿՈՒ ՖԵԴԵՐԱՑԻԱ
Приветствую Вас Гость | RSS
19
ՄԵՆՅՈՒ
Оцените мой сайт
Всего ответов: 53
Главная » 2019 » Апрель » 2 » ՇԱՇԿՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵԼՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ
19:29
ՇԱՇԿՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵԼՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ

                                                                                                         

ՇԱՇԿՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵԼՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ
Մարտի 23-27-ը Թբիլիսիում տեղի ունեցավ ռուսական շաշկու(64 վանդկանոց) աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլը, կայծակնային և արագ շաշկու ժամանակակարգերով: 
Մրցաշարին Հայաստանը ներկայացել էր 9 մասնակիցներով: Այս մրցաշարում բացի անհատական հաշվարկից առանձին հաշվարկ էր կատարվում նաև պատանիների, կանանց, վետերանների և մասնակից երկրների միջև:
Հայաստանի ներկայացուցիչներից 10-ամյա Ալեքսանդր Սանթրոսյանը 2-րդն էր կայծականային խաղի պատանիների մրցապայքարում, իսկ նրա եղբայրը` 12-ամյա Անդրե Սանթրոսյանը 3-րդը: Արագ շաշկու մրցմանն Ալեքսանդր Սանթրոսյանը կրկին զբաղեցրեց 2-րդ պատվավոր հորիզոնականը,իսկ, 3-րդը 10-ամյա Հակոբյան Տիգրանը: 
Վետերանների հաշվարկում Գեղարքունիկի մարզի ներկայացուցիչ , տարեցների Հայաստանի չեմպիոն 68-ամյա Արարատ Ասատրյանը կայծակնային խաղում զբաղեցրեց 3-րդ, իսկ արագ շաշկիում՝ 2-րդ հորիզոնականը: 
Հայաստանի հավաքականը ընդհանուր թիմային հաշվարկով գրավեց 3-րդ պատվավոր հորիզոնականը, որն աննախադեպ է շաշկու Հայաստանի ողջ պատմության ընթացքում: Թիմի կազմում առավել վստահն ու հաջողված հանդես եկավ Հայաստանի բազմակի չեմպիոն, IDF վարպետ Նշան Ալավերդյանը՝ կայծակնայինում վաստակեց՝ 11 միավոր, իսկ արագում՝ 9 միավոր: Կածակնայինում արդյունավետությամբ 2-րդը Աղասի Տերտերյանն էր 9 միավորով, 8-ական միավոր հավաքել էին Սանթրոսյան Ալեքսանդրը, և Ասատրյան Արարատը և Երեմյան Հայկը (Տավուշի մարզ): Իսկ արագում արդյունավետությամբ 2-րդը Արարատ Ասատրյանն էր՝ 7 միավոր , 6-ական միավոր էին վաստակել Տերտերյան Աղասին, Գագիկ Գրիգորյանը,Երեմյան Հայկը և Սանթրոսյան Ալեքսանդրը: Կայծակնայինում - Blitz անհատական հաշվարկում Նշան Ալավերդյանը գրավեց 6-րդ հորիզոնականը, Աղասի Տերտերյանը 16 –րդն էր, իսկ Ալեքսանդր Սանթրոսյանը՝ 18-րդը: Արագ-Rapid Նշան Ալավերդյանը՝ 7-րդն էր , Արարատ Ասատրյանը ՝17-ը, իսկ Աղասի Տերտերյանը ՝19-ը Նշենք նաև որ կայծակնային մրցակարգում 3+2 խաղում էին ռուսական շաշկու, իսկ արագում ՝5+3 բրազիլական շաշկու կանոններով: 
Նշենք նաև, որ կայծակնայինում Նշան Ալավերդյանը 9 տուրերում կրեց միայն մեկ պարտություն, այն էլ ժամանակով զիջեց մրցաշարի առաջին համար Անդրեյ Գնելիցկուն. . տարավ 3 հաղթանակ և գրանցեց 5 ոչ-ոքի: Ոչ-ոքիներց մեկը գրանցեց երիտասարդների աշխարհի գործող չեմպիոն Դմիտրի Մելնիկովի հետ մրցամարտում:Առաջին պարտիայում Նշանը հաղթել էր, իսկ 2-րդ պարտիայում նախ մեր մարզիկը բաց թողեց հաղթանակը 16-րդ քայլում, ապա ցեյտնոտում հավասար դիրքում ցավալիորեն սայթաքեց և 2-րդ պարտիան տանուլ տվեց :Այդպես աշխարհի չեմպիոնը միավոր կորզեց և հավասարեցրեց մրցմարտում հաշիվը՝1:1: Իսկ արագ շաշկիում Նշան Ալավերդյանը անպարտելի էր՝ 2 հաղթանակ, 5 ոչ-ոքի: Տեղին է նշել, որ ստուգատեսին մասնակցում էին նաև Ալավերդյանի 6 սաները՝ Աղասի Տերտերյանը, Ալեքսանդր Սանթրոսյանը, Անդրե Սանթրոսյանը, Տիգրան Հակոբյանը, Նարեկ Միրզաբեկյանը, և Գագիկ Գրիգորյանը: 
Աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլում մեր մարզիկների գլխավոր մարզիչն էր շաշկու Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանն, ով մեծ օժանդակություն ցուցաբերեց մեր պատվիրակներին: Իսկ ամենակարևորը Թբիլիսում գտնված միջազգային ֆեդերացիայի` IDF նախագահ Վլադիմիր Լանգինի հետ վարած երկարատև բանակցություներից հետո պայմանարվածություն ձեռք բերվեց առաջիկայում Հայաստանում համապատասխան անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում կազմակերպել պատանիների շաշկու Եվրոպայի առաջնությունը: 
ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը աշխարհի գավաթի խաղարկությունում մեր մարզիկների ելույթներից ընդհանուր առմամբ գոհ էր , և նրանց գրանցած արդյունքները գոհացուցիչ համարեց:

Просмотров: 189 | Добавил: Nshan0515 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Календарь
«  Апрель 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Архив записей
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
0
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz