Среда, 24.04.2024, 19:34
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՇԿՈՒ ՖԵԴԵՐԱՑԻԱ
Приветствую Вас Гость | RSS
24
ՄԵՆՅՈՒ
Оцените мой сайт
Всего ответов: 53
Главная » 2017 » Март » 20 » Ռուսական շաշկու պատանիների Երևան քաղաքի առաջնություն 13 տ.
19:33
Ռուսական շաշկու պատանիների Երևան քաղաքի առաջնություն 13 տ.

                                                                                                        

ՈւՍՈՒՄԻ ՍԱՆԵՐԸ ԱՆԳԵՐԶԱՆԱՑԵԼԻ ԷԻՆ ՄԻՆՉԵՎ 13 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՇԱՇԿՈՒ ԵՐԵՎԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Մարտի 19-ին Երևանի Երևանի մարզատրամաբանական խաղերի (շախմատ, շաշկի, ռենձյոեւ, գո )մանկապատանեկան մարզադպրոցում( տնօրեն , ռենձյուի գրոսմայստեր , շաշկու և ռենձյուի ՀՀ ֆեդերացիաների նախագահ Ալբերտ Պողոսյան) մինչև 12 տարեկան աղջիկների ռուսական շաշկու (64 վանդականոց) 2017թ Երևանի առաջնության ավարտի հաջորդ օրը անցկացվեց մինչև 13 տարեկան պատանիների Երևանի աառաջնությունը: Շվեյցարական մրցակարգով ՝ 8 տուրով ընթացած ստուգատեսին մասնակցեցին Երևանի տարբեր դպրոցների 44 շաշկիստներ: Հերթական անգամ մրցությանը տվողներ իրենց լավագույն կողմերով դրսևորած <Ուսում> հանրակրթական դպրոցի(տնօրեն Սուսաննա Թամարյան) սաներն էին ,ովքեր հանդես են գալիս ռուսական շաշկու ՀՀ բազմակի չեմպիոն Նշան Ալավերդյանի ղեկավարությամբ: Այս կրթօջախում շաշկու զարգացմանը առանձնահատուկ մեծ ուշադրությունէ դարձվում:Դրանով է նաև պայմանավորված , որ թե՛ Հայաստանի և թե՛ մայրաքաղաքի առաջնություններում հիմնականում մրցանակակիրներ են դառնում գերազանցապես հենց այս դպրոցի աշակերտները: Այս առաջնությունն էլ այդ առումով բացառություն չկազմեց: Անհաշտ , լարված , հետաքրքիր ու աշխույժ մրցապայքարում ընթացած ստուգատեսում ի վերջո 8տուրից հետո 7-ական միավորով 1-2-րդ տեղերը կիսեցին <Ուսում> հանրակրթական դպրոցի սաներ ՝Արտակ Սահրադյանն ու Խաչատուր Հակոբյանը: Նրանց միջև անցկացված լրացուցիչ մրցամարտում հաջողությունն ուղեկցեցՀՀ փոխչեմպիոն Արտակ Սահրադայնին ,ով էլ հռչակվեց 2017թ Երևանի չեմպիոն: Խաչատուրին բաժին հասավ 2-րդ տեղի համար սահմանված մրցանակը: 3-4-րդ տեղերը հավասար արդյունքով ՝ 6,5-ական միավորով բաժանեցին վերևում հիշատակված դպրոցի աշակերտներ ՝Ֆելիքս Թոխյանն ու Դավիթ Գալստյանը: Նրանց միջև անցկացված լրացուցիչ մրցամարտում էլ հաղթեց Ֆելիքս Թոխյանն , ով էլ դարձավ 3-րդ տեղի մրցանակակիրը: Իսկ Դավիթ Գալստյանն այս անգամ բավարարվեց 4-րդ տեղով: Ինչպես նշեց հանրապետությունում մարզաձևի տարածման մեծ ջատագով Նշան Ալավերդյանն այս առաջնության 20-ից ավելի մասնակիցներ լրացրեցին մարզական տարբեր կարգեր, իսկ 10-իցավելի շաշկիստներ էլ բարելավեցին իրենց մարզական կարգերը: Մարզիչը տեղեկացրեց ,որ այս տարիքային խմբի պատանիների ՀՀ առաջնությունը ֆեդերացիան մտադիր է կազմակերպել աշնանը՝ հոկտեմբերին ,սակայն մինչ այդ՝ մոտակա ժամանակներում ֆեդերացիայի նախաձեռնությամբ կկազմակերպվի նաև պատանիների շաշկու ՀՀ գավաթի խաղարկությունը: Հարկ է նշել , որ առանձնակի մեծ ծախսեր չպահանջող մարզատրամաբանական այս հետաքրքիր մարզաձևը վերջին տարիներին Հայաստանում գոյատևում է ու մեծ դժվարություններ հաղթահարելով որոշակի զարգացում է ապրում հենց միմիայն շաշկու ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանի և Նշան Ալավերդյանի էնտուզիազմի , նախանձախնդրության, եռանդուն գործունեության , գործին անմնացորդ , և անսահման մեծ նվիրվածության շնորհիվ, քանի որ ֆեդերացիան արդեն տարիներ շարունակ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անուշադրության է մատնված ու չի ֆինասավորվում: Պատրաստեց Արամ Ուգուջյանը:

Просмотров: 291 | Добавил: Nshan0515 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Календарь
«  Март 2017  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив записей
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
0
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz