Четверг, 02.05.2024, 15:09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՇԿՈՒ ՖԵԴԵՐԱՑԻԱ
Приветствую Вас Гость | RSS
2
ՄԵՆՅՈՒ
Оцените мой сайт
Всего ответов: 53
Главная » 2016 » Март » 25 » Ռուսական շաշկու պատանիների և աղջիկների Երևան քաղաքի բաց առաջնություն
00:18
Ռուսական շաշկու պատանիների և աղջիկների Երևան քաղաքի բաց առաջնություն

Երևանի <Ուսում> հանրակրթական դպրոցում անցկացվեց մինչև 13 տարեկանների ռուսական շաշկու( 64 վանդականոց ) Երևանի բաց առաջնությունը: Ստուգատեսին մասնակցեց 39 պատանի( որից 5-ը Աշտարակից), և 15 աղջիկ: Հատկապես մրցանակային տեղերի համար ծավալվեց անզիջում ու լարված մրցապայքար:Պատանիների մրցաշարում, որն ընթացավ շվեյցարական մրցակարգով ՝ 8տուրով , վաստակած 7,5 միավորով Երևանի չեմպիոնի կոչմանն արժանացավ 2012 թվականին Սոչիում անցկացված մինչև 7 տարեկանների կայծակնային շաշկու Եվրոպայի չեմպիոն, մինչև 12 տարեկանների 2015թ ՀՀ չեմպիոն Արտակ Ալիխանյանը (մարզիչ ՝ Նշան Ալավերդյան):Իր ակտիվում 6,5 միավոր գրանցած Արման Ադամյանը գրավեց 2-րդ տեղը: Թեժ մրցապայքար ծավալվեց 3-րդ տեղի համար: Մրցաշարի 3 մասնակիցներ ՝ Սամվել Աբելյանը,Գրիգոր Գրիգորյանն ու Խաչատուր Հակոբյանը 6-ական միավորով բաժանեցին 3-5-րդ տեղերը:Նրանց միջև անցկացված լրացուցիչ մրցամարտերի արդյունքներով 3-րդ ճանաչվեց Աբելյանը , 4-րդը ՝ Գրիգորյանը, 5-րդը՝ Հակոբյանը: Ծավալված անհաշտ մրցակացության մասին է վկայում նաև այն փաստն ,որ 2015թ ՀՀ փոխչեմպիոն աշտարակցի Տիգրան Հարությունովը այստեղ վաստակած 5 միավորով հաջողվեց զբաղեցնել միայն 8-րդ հորիզոնականը: Աղջիկների մրցաշարը ևս ընթացավ սուր մրցակացության պայմաններում:Երևանի չեմպիոնուհու կոչմանն արժանացավ 6 հնարվորից 5 միավոր վաստակած մինչև 10 տարեկանների ՀՀ փոխչեմպիոնուհի Հռիփսիմե Յուզբաշյանը:Իրենց ակտիվում 4,5-ական միավոր գրանցած Մոնիկա Կիրիմյանը, Շողիկ Ավետիսյանն ու Մարիամ Պետրոսյանը բաժանեցին 2-4-րդ տեղերը :Նրանց միջև անցկացված լրացուցիչ մրցամարտերի արդյունքներով 2-րդ տեղը զբաղեցրեց Մոնիկան, 3-րդը՝Շողիկը, իսկ Մարիանը հանգրվանեց 4-րդ հորիզոնականում: Տեղին է նշել ,որ թե՛ աղջիկների և թե՛ պատանիների մրցաշարերում 1-6-րդ տեղերը գրաված բոլոր շաշկիստները Նշան Ալավերդյանի սաներն են ,և սովորում են <Ուսում> հանրակրթական դպրոցում:Այս մրցաշարի ընթացքում ցույց տված արդյունքներով 15-ից ավելի պատանի շաշկիստներ լրացրեցին մարզական պատանեկան տարբեր կարգեր: Հավելենք նաև ,որ երևանցիներից բացի ստուգատեսին մասնակցած աշտարակցի շաշկիստները մարզվում են մարզիչ Ժաննա Բոնդարևայի գլխավորությամբ: Ռուսական շաշկու Երևանի առաջնության բոլոր մրցանակիրները արժանացան դիպլոմի և մեդալի: Նշենք, որ շաշկու զարգացմանը առանձնակի մեծ ուշադրություն դարձնող Երևանի <Ուսում> հանրակրթական դպրոցում(տնօրեն Սուսաննա Թամարյան) 1-4-րդ դասարաններում ռուսական շաշկու ՀՀ բազմակի չեմպիոն , մարզիչ Նշան Ալավերդյանը շաշկի է դասավանդում: Վերջին տարիների ՀՀ-ում կազմակերպված շաշկու մրցաշարերի մրցանակակիրների 90 տոկոսն հենց այս կրթօջախի սաներն են :

Просмотров: 203 | Добавил: Nshan0515 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Календарь
«  Март 2016  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Архив записей
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
0
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz