Ռուսական շաշկու Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնություն
Հայտնի է մինչև 14 տարեկանների շաշկու 2017թ ՀՀ առաջնության մրցանակիրները Տասօրյա պայքարից հետո ավարտվեց մինչև 14 տարեկան աղջիկների և տղամարդկանց ռուսական շաշկու 2017թ Հայաստանի առաջնությունը: Պատանիների մրցապայքարում 3-րդ փուլից հետո 10 ուժեղագույնները եզրափակչում շրջանաձև մրցապայքարում որոշեցին մրցանակակիրներին: Հաղթող ճանաչվեց և ոսկե մեդալի արժանացավ <Ուսում> դպրոցի սան Գեորգի Աչոյանը: Արծաթե մեդալը բաժին հասավ Ռաֆայել Օրդյանը (Երևանի 60 դպրոց՝ մարզիչ Դավիթ Պողոսյան): 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց <Ուսում> դպրոցի ներկայացնող Հայկ Ազոյանը: Առաջին և երրորդ տեղը գրաված պատանիների մարզիչն է Նշան Ալավերդյանը: Աղջիկների մրցապայքարում լավագույնը ճանաչվեց Երևանի 64-րդ դպրոցի աշակերտուհի Մարիամ Պետրոսյանը( մարզիչ՝ Նշան Ալավերդյան): 2-րդ տեղը գրավեց Կարինե Մորյանը (Երևանի 60 դպրոց` մարզիչ՝ Դավիթ Պողոսյան) և 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Մոնիկա Հովսեփյանը (Երևանի 34 դպրոց, մարզիչ՝ Դավիթ Պողոսյան): Մրցանակակիրները պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով, գավաթներով և այլ մրցանակներով:
|