ՀՀ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՆՇԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ «ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆ » ԲԱՐԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱՇԿՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԻՆ
Հունիսի 15-22-ը շաշկու միջազգային ֆեդերացիայի՝ IDF-ի օրացուցային պլանին համաձայն Իտալալիայի Ռիմինի քաղաքում անցկացվելու է ռուսական (64վադականոց) շաշկու աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլի մրցաշարն, որը կրում է «Ռիմինի 2019» միջազգային մրցաշար անվանումը:Այն ընթանալու է շաշկու 3 տարատեսակների` դասական, արագ և կայծակնային խաղի ծրագրերով:
Չնայած օրերստօրե շաշկու ՀՀ ֆեդերացիան (նախագահ ԱԼԲԵՐՏ ՊՈՂՈՍՅԱՆ) ակտիվացնում է իր գործունեությունն , քայլեր է ձեռնարկում ու զանազան մրցաշարերի և միջոցառումների կազմակերպումով ջանում է բարձրացնել մարզաձևի մասսայականությունը հանրապետությունում, ամեն կերպ ջանքեր է գործադրում ետ չմնալ նաև միջազգային միջոցառումների գործընթացից, սակայն այդ ամենը տարիներ շարունակ անտեսվում է պետական այրերի կողմից, ու արդեն 13 տարի չնայած ահազանգերին և խնդրանքներին շարունակում է անտեսվել և պետական ոչ մի աջակցություն չի ստանում: Մինչդեռ մեզանում մեծ հարգանք վայելող ու սիրված մարզաձև մեծ ծախսեր չի պահանջում ու անգամ փոքրիկ օժանդակություն դեպքում կարելի է այս ոլորտում հրաշալի արդյունքներ գրանցել:
Այս տարի, մասնավորապես ՀՀ շաշկիստները հանրապետկան և քաղաքային բազմաթիվ ստուգտեսերից բացի մասնակցել են արդեն մարտի 23-31-ը Թբիլիսիում ընթացած աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլի մրցաշարին, իսկ ապրիլն էլ Անթալիայում ընթացած պատանիների Եվրոպայի առաջնությանը: Թբիլիսիի մրցաշարին Հայաստանը ներկայացել էր 9 մասնակիցներով, ովքեր միջոցների սղության պատճառով հանդես եկան միայն արագ շաշկու և կայծակնային խաղի մրցումներում, իսկ դասական շաշկու մրցմանը չմասնակցեցին: Այս ստուգատեսում մեծահասակների պայքարում իրենց լավագույն կողմերով դրսևորեցին՝ տղամարդկանց ՀՀբազմակի չեմպիոն Նշան Ալավերդյանը, վետերանների պայքարում ՝ Գեղարքունիկի մարզի ներկայացուցիչ , տարեցների Հայաստանի չեմպիոն ,68-ամյա Արարատ Ասատրյանը,իսկ պատանիների մրցապայքարում՝ Անդրե և Ալեքսանդր Սանթրոսյան եղբայրներին , ու 10-ամյա Տիգրան Հակոբյանը:
Իսկ Անթալիայում էլ ելույթ ունեցան պատանի շաշկիստներ Արման Մաթևոսյանն ու Միաքայել Մելքոնյանը:
Թբիլիոսիում միջազգային ֆեդերացիայի` IDF նախագահ Վլադիմիր Լանգինի հետ ՀՀֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանի վարած երկարատև բանակցություներից հետո պայմանարվածություն ձեռք բերվեց առաջիկայում Հայաստանում համապատասխան անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում կազմակերպել պատանիների շաշկու Եվրոպայի առաջնությունը:
Այժմ ՀՀ առաջատար շաշկիստներին հերթական փորձությւուն է սպասում Իտալիայում ընթանալիք աշխարհի գավաթի խաղարկության 2 –րդ փուլի մրցաշարում:
Ինչպես հայտնում են շաշկու ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, այս ստուգատեսին «ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ մասնակցելու է ռուսական շաշկու ՀՀ բազմակի չեմպիոն ՆՇԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ,ում հետ մրցավայր կմեկնի և նրա մարզչի պարտականություն կկատարի ԱԼԲԵՐՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Նկատենք, որ նման եզակի հնարավորություն ընձեռնվել է միայն «ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ:
Նկատենք, որ օգոստոսի 22-31-ը Բուլղարիայում ընթանալիք պատանիների և աղջիկների ռուսական շաշկու 2019թ աշխարհի առաջնությանը Հայաստանի պատվիրակների մասնակցությունը նույնպես իրագործվելու է «ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Ի դեպ, հաշվի առնելով շաշկի մարզաձևը Հայաստանում զարգացնելու գործում ունեցած մեծ ավանդը շաշկու միջազգային ֆեդերացիան «ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆ» բարեգործական հիմնադրամի նախագահ Արթուր Ասատրյանին պարգևատրել է հատուկ դիպլոմով:
Պատրաստեց ԱՐԱՄ ՈՒԳՈՒՋՅԱՆԸ:
|