Главная » 2011»Ноябрь»4 » Ռուսական շաշկու Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնություն
20:26
Ռուսական շաշկու Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնություն
Տեղի է ունեցել ռուսական շաշկու Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնությունը: Որտեղ մասնակցում էին հարյուրից ավելի պատանիներ և աղջիկներ միասին, տարբեր տարիքային խմբերում: 6 տարեկանների մրցապայքարում 1-ին տեղը գրավեց Արտակ Ալիխանյանը, 2-րդ տեղը Ստեփան Հովհաննիսյանը և 3-րդ տեղը Հայկ Ստեփանյանը: 6 տարեկան աղջիկների մրցույթում հաղթող ճանաչվեց Աննա Հովհաննիսյանը, 2-րդն էր Վիվիեն Աղաբեկյանը և 3-րդ տեղը զբաղեցրեց Իրինա Հովհաննիսյանը: 7-8 տարեկանների մրցապայքարում Հայաստանի չեմպոն դարձավ` Դավիթ Օրդյանը, փոխչեմպիոն` Արտակ Սահրադյանը և 3-րդ տեղը կիսեցին Արտակ Ալիխանյանը և Արամ Սիմոնյանը: Նույն տարիքային խմբում աղջիկների միջև հաղթող դարձավ Միլենա Կարապետյանը, 2-րդ տեղը զբաղեցրեց Աննա Պետրոսյանը իսկ 3-րդ տեղը հավասար միավորներով կիսեցին Սեդա Պետրոսյանցը և Մարիետա Ղազարյանը: Իսկ 9-12 տարիքային խմբում 2-րդ տարին անընդմեջ հաղթող դարձավ Ալեքսանդր Գրիգորյանը իսկ 2-րդ տեղը գրավեց Ռուբեն Պետրոսյանը 3-րդն էր Դավիթ Յակովլևը: 9-12 տարեկանների աղջիկների առաջնությունում 3-րդ տարին անընդմեջ հաղթող դարզձավ Ելենա Հայրապետյանը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Սոնա Եփրեմյանը և Աննա Պետրոսյանը