Четверг, 28.03.2024, 13:45
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՇԿՈՒ ՖԵԴԵՐԱՑԻԱ
Приветствую Вас Гость | RSS
28
ՄԵՆՅՈՒ
Оцените мой сайт
Всего ответов: 53
Главная » 2017 » Ноябрь » 28 » ՆՇԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱՇԿՈՒ 2017Թ ՀՀ ՉԵՄՊԻՈՆ
22:27
ՆՇԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱՇԿՈՒ 2017Թ ՀՀ ՉԵՄՊԻՈՆ

                                                                            ՆՇԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱՇԿՈՒ 2017Թ ՀՀ ՉԵՄՊԻՈՆ

                                                                                 


Երևանի մարզատրամբանական խաղերի մարզադպրոցում նոյեմբերի15-24-ը շրջանաձև մրցակարգում անցկացվեց մեծահասակների ռուսական շաշկու 2017թ Հայաստանի առաջնությունը:Ստուգատեսին մասնակցեցին 12մարզիկներ ,որոնից 10-ը ներակայացնում էին Երևանը , իսկ 1-ական մասնակից էլ կար Գորիսից (Ներսես Գրիգորյանն) ու Արմավիրից ( Նվեր Ստեփանյանը): Մասնակիցների թվում կային 2 սպորտի վարպետ, 1 վարպետության թեկանծու և 5 1-ին կարգային: 
Նշենք, թեև արդեն 13տարի է ՀՀսպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից շաշկու ՀՀ ֆեդերացիան (նախագահ Ալբերտ Պողոսյան) ֆինանսական և այլ կարգի ոչ մի աջակցություն չի ստանում,սակայն կանոնավոր կերպով կազմակերպում ու բարձր մակարդա կով անցկացնում է թե՛ պատանեկան և թե մեծահասակների ՀՀ առաջնությունները: 
Այդ տեսանկյունից բացառություն չէր նաև վերոհիշյալ մրցաշարը: 
Ճիշտ է մրցանակային հիմանդրամից բացակայության և զբաղվածության պատճառով առաջատար շաշկիստներից ոմանք չկարողաան հանդես գալ ,սակայն անգամ նրանց բացակայության պայմաններում ծավալվեց բավական հետաքրքիր , դիտարժան, լարված պայքար ու մրցակցություն:
Ստուգատեսում վստահ հանդես եկավ , ու իր բոլոր 11մրցակիցների նկատմամբ հաղթանակներ տոնեց և վաստակած 100տոկոսոնաոց արդյուքով՝ 22 միավորով 2017թ ՀՀ չեմպիոն հռչակվեց, պատվավոր գավաթին, ոսկե մեդալին ու պատվոգրին արժանացավ երևանցի փորձառու սպորտի վապետ, ռուսական և բրազիլական շաշկու ՀՀբազմակի չեմպիոն,աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Նշան Ալավերդյանը: Նա ի դեպ, վերջերս Երևանի քաղաքապետարյանի կողմից հատուկ պատվոգրի արժանացավ շաշկու զարգացման և մասսայականացման գործում ունեցած ավանդի համար:Նշանն,ով իր առաջին մարզական հաջողությանն հասել է 1998թ-ին ,երբ դարձավ պատանիների նախ Երևանի, ապա ՀՀ չեմպիոն , հիմա արդեն նաև փորձառու մարզիչ է , ու երկու դպորցներում մարզաձևի գաղտնիքներն է ուսուցանում իր շուրջ 300սաներին, որոնցից շատերը հանրապետական ու միջազգային տարբեր մրցաշարերում տոն տվողներ թվում են եղել: 
Արծաթե մեդալը բաժին հասավ 17 միավոր վաստակած երևանցի սպորտի վարպետ Դավիթ Պողոսյանին: Նա11մրցակիցներից 8-ին պարտության մատնեց , մեկի՝ պատանիների 2017թ ՀՀ գավաթակիր Անդրե Սանթրոսյանի հետ կիսեց միավորն ու միայն երկու պարտության կրեց ՝ապագա չեմպիոն Նշան Ալավերդյանից ու իր հայրիկից՝ շաշկու և ռենձյուի ֆեդերացիաների նախագահ, ռենձյուի գրոսմայստեր, նամակագրությամբ աշխարհի կրկնակի չեմպիոն( 1991թ և 1993թ),շաշկու գծով վարպետության թեկնածու Ալբերտ Պողոսյանից: Դավիթը պատանիների ՀՀ կրկնակի չեմպիոն է եղել, Երևանի ՝քառակի, իսկ 2016թ-ին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, 2015թ-ին նվաճել է ՀՀփոխչեմպիոնի տտիղոսն ու այս ամենի արդյունքում է ի վերջո ստացել է ՀՀ սպորտի վարպետի կոչում:
Մրցանակակիրների եռյակը 16 միավորով եզրափակեց շաշկու ՀՀ ֆեդերացիայի նախագահ, ՀՀ և Եվրոպայի առաջնությունների մասնակից Ալբերտ Պողոսյանն ,ով իր կարիերայի ընթացքում արդեն 2-րդ անգամ նման հաջողության հասավ: Նա 11 միկրոմրցամարտերից շահեց 8-ն, իսկ 3-ում անհաջողության մատնվեց:Նրան ի դեպ, կարողացավ հաղթել նաև պատանիների 2017թ ՀՀ չեմպիոն՝ 12միավորով 6-րդ հորիզոնականը զբաղեցրած Գեորգի Աչոյանը:

Առաջնության ամփոփիչ աղյուսակն այսպիսի տեսք ունեցավ՝
1.Նշան Ալավերդյան՝,Երևան ՝ 22միավոր,
2.Դավիթ Պողոսյան, Երևան՝17միավոր,
3.Ալբերտ Պողոսյան, Երևան՝16 միավոր,

4.Էդգար Հայրապետյան,Երևան՝14 միավոր,
5.Բորիս Հայրապետյան,Երևան՝13 միավոր,
6.Գեորգի Աչոյան,Երևան՝12միավոր,
7.Նվեր Ստեփանյան,Արմավիր՝ 9միավոր,
8.Հայկ Հակոբյան,Երևան՝ 7 միավոր,
9.Սամվել Բադիկյան,Երևան՝ 6միավոր,
10.Ֆելիքս Թոխյան,Երևան՝ 5 միավոր, 
11.Անդրե Սանթրոսյան,Երևան՝4 միավոր:
12.Ներսես Գրիգորյան, Գորիս՝3միավոր:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:

Просмотров: 234 | Добавил: Nshan0515 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Календарь
«  Ноябрь 2017  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Архив записей
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
0
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz