Пятница, 26.04.2024, 23:24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՇԿՈՒ ՖԵԴԵՐԱՑԻԱ
Приветствую Вас Гость | RSS
26
ՄԵՆՅՈՒ
Оцените мой сайт
Всего ответов: 53
Главная » 2017 » Июнь » 20 » ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ
14:49
ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ

                                                                                       

 

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ - ՄԵԾԱՐՄԱՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հունիսի 17-ին Երևանի մարզատրամաբանական խաղերի մարզադպրոցում անցկացվեց հայկական շաշկու մեծ երախտավոր, վաստակաշատ մարզիչ Արմեն Մարությանի հիշատակին նվիրված ռուսական շաշկու կայծակնային խաղի միջազգային 1-ին հուշամրցաշարը: 
ՀՀ լավագույն շաշկիստներից մեկը համարվող Մարությանն, որպես մարզիկ իր գործունեությունը ավարտելուց հետո հետագայում ԽՍՀՄ չեմպիոնի կոչման արժանացած գրոսմայստեր Լևոն Սայադյանի մարզիչն,ինչպես նաև շաշկու ՀՀ ֆեդերացիայի նախագահն է եղել: Սա մեծարումի և հարգանքի յուրատեսակ տուրք էր նվիրված 1 տարի առաջ՝ 2016թ կյանքից վաղաժամ հեռացավ մեծավաստակ ու հմուտ մասնագետի հիշատակին: 
 Միջագային այս հուշամրցաշարում հանդես եկան 11 փորձառու շաշկիստներ էր, այդ թվում մեկ մասնակից Բելառուսից: Նրանցից 5- ը սպորտի վարպետներին էին, մնացած 6-ը վարպետության թեկնածուներ: Հարկ է նշել ,որ ՀՀ բոլոր 10 մասնակիցներն էլ տիտղոսակիր էին՝ տարբեր տարիների ՀՀ կամ Երևանի առաջնությունների մրցանակակիրները: Նրանք մեծամասամբ Մարությանի լավագույն ընկերների շրջապատից էին: 
 Մրցակիցները միմյանց հետո խաղում էին 3-ական րոպե տևողությամբ 2-ական պարտիաներից(սևերով և սպիտակներով) բաղկացած միկրոմրցամարտեր: Մեր շաշկիստների համար նորույթ էր այն,որ առաջին անգամ խաղում էին ներկայումս միջազգային պրակտիկայում մեծ կիրառում ունեցող <թռչող> տարբերակով, երբ պարտիայի նախնական դիրքը կամայական ձևով որոշվում է համակարգչով: 
Ծավալվեց բավական անհաշտ, լարված, գրավիչ ու հետաքրքիր մրցապայքար: Վաստակած 20 միավորով հուշամրցաշարի 1-ին հաղթողը դարձավ արձակուրդը Հայաստանում անցկացնող փորձառու բելառուս շաշկիստ, սպորտի վարպետ , ներկայում մարզիչ ու մրցավար Վիտալի Անիսկոն: Մինսկից ժամանած հյուրն ակտիվ հանգստի, Հայաստանի տեսարժան վայրեր այցելելու հետ մեկտեղ հասցրեց նաև մասնակցել ու հաղթել միջազգային հուշամրցաշարում: 
Իսկ ահա մրցանակային եռյակում 2-րդ և 3-րդ հորիզոնականները 19 և 18 միավորով համապատասխանաբար ՝զբաղեցրին ՀՀ բազմակի չեմպիոններ՝ Նշան Ալավերդյանն ու Մարատ Ղուլյանը:
Հատկապես դրամատիկ ու անզիջում ստացվեց հաղթողի գլխավոր հավակնորդների ՝ Ալավերդյանի և Անիսկոյի նախավերջին տուրի միկոմրցամարտը: Դրա 1-ին պարտիայում ,երբ Անիսկոյին պարտիան ավարտելու համար 7 վրկ էր մնացել , Ալավերդյանը ջենտլմենորեն ու մեծահոգաբար համաձայնեց ոչ-ոքիին, թեև կարող էր խաղալ ժամանակի վրա ու պարտության մատնել մրցակցին:Իսկ 2-րդ պարտիայում Ալավերդյանը խիստ ցայտնոտում ամենավճռական պահին վրիպում թույլ տալեց ու զիջեց այդ պարտիայում և 0,5:1,5 հաշվով տանուլ տալով միկոմրցամարտում զրկվեց 1-ին տեղը գրավելու հնարավորությունից: Ալավերդյանը բավական վստահ հանդես եկավ ստուգատեսում և մնացած 9 մրցակիցների հետ հանդիպումներում 8 հաղթանակ տարավ ու միայն մեկում ոչ-ոքի խաղաց ՀՀ փոխչեմպիոն Հարություն Թագվորյանի հետ: 
 Ստուգատեսին մասնակցող սպորտի վարպետներն էին՝ կանանց ՀՀ բազմակի չեմպիոնուհի ՝ԵվաՊողոսյանը , տարբեր տարիների տղամարդկանց ՀՀչեմպիոններ՝ Մարատ Ղուլյանը, Ռուբեն Խաչիկյանը, Նշան Ալավերդյանը, և Բելառուսի պատվիրակ Վիտալի Անիսկան:
Միջազագային այս հուշամրցաշարում հանդես եկան նաև ՀՀ փորձառու և տիտղոսակիր մի խումբ շաշկիստներ , վարպետության թեկնածուներ ՝ շաշկու ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը, Հարություն Թագվորյանը, Ֆրունզ Գյուլնազարյանը,ՍամվելԱզիբեկյան, Գևորգ Սարգսյանը և Դավիթ Պողոսյանը:
Հուշամրցաշարի բոլոր մասնակցիներին հուշադիպլոմներ հանձնվեցին, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցնողներին նաև համապատասխան հարգի մեդալներ: 4-րդ տեղը գրավեց՝ Ռուբեն Խաչիկյանը, 5-րդը՝ Սամվել Ազիբեկյանը ,6-րդը՝ Գևորգ Սարգսյանը: 
Հուշամրցաշարի ավարտից հետո Վիտալի Անիսկոն մարզադպրոցի սաների՝երևանցի պատանի շաշակիստների հետ շաշկու միաժամանակյա խաղաշար անցկացվեց: 
Շաշկու ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանն , ով այս հետաքրքիր ստուգատեսի կազմակերպման նախաձեռնողներց մեկն էր, իր ակտվիում 9 միավոր գրանցեց ու 11 մասնակցիների պայքարում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Պողոսյանն ի դեպ, նշեց, որ Մարությանի հիշատակին մատուցված այս հարգանքի տուրք հուշամրցաշարի կազմակերպումը կջանան այսուհետ ավանդական դարձել և ընդլայնել մասնակիցների կազմն ու նաև հնարվորինս ավելի շատ մասնակիցներ հրավիրել արտերկրից: 
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:

Просмотров: 242 | Добавил: Nshan0515 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Календарь
«  Июнь 2017  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Архив записей
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
0
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz