Пятница, 29.03.2024, 00:56
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՇԿՈՒ ՖԵԴԵՐԱՑԻԱ
Приветствую Вас Гость | RSS
29
ՄԵՆՅՈՒ
Оцените мой сайт
Всего ответов: 53
Главная » 2017 » Май » 12 » Հայաստանի պատանիների և աղջիկների գավաթ 2017
18:30
Հայաստանի պատանիների և աղջիկների գավաթ 2017

                                                                                                    

Մայիսի 9-ին Երևանում մարզատրամաբանական մարզաձևերի մարզադպրոցում կազմարկեպվեց մինչև 12տարեկանների ռուսական շաշկու (64 վանդականոց) ՀՀ գավաթի անդրանիկ խաղարկությունը:
Ստուգատեսում հանդես եկան աննախադեպ մեծ քանակի՝ 47 շաշկիստ, որից 42-ը Երևանի տարբեր դպրոցների և 5-ը ՝Արագածոտնի մարզի Աշտարակի (մարզիչ Ժաննա Բոնդարևա ) Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներն էին: Որքան էլ տարօրինակ էր չնայած հրավերին Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցներն ինչ-ինչ պատճառներով չէին ներկայացել այս գեղեցիկ ու յուրահատուկ տոնական միջոցառմանը:
Շվեյցարական մրցակարգով ՝ 8տուրով ընթացած ստուգատեսը մասնակից 37պատանիների ու10 աղջիկների շրջանումշատ մեծ խանդավառությունն ու ոգևորություն էր առաջացնել: Բացի սահմանված մրցանակներից , մասնակիցներին իրենց ցուցադրած արդյունքներին համապատասխան մարզական կարգերը լրացնելու հնարավորությունն էր ընձեռնված:
Տոնական հաճելի ,ջերմ , աշխույժ, հետաքրքիր մրցապայքարում և մրցակցային թեժ ու լարված մթնոլորտում ընթացած ստուգատեսում 8 հնարավորից վաստակած 6,5 միավորով Մ12տարեկանների շաշկու ՀՀ գավաթի անդրանիկ խաղարկության գավաթակիրն ու հաղթող դարձավ և պատվավոր գավաթը, ոսկե մեդալը , համապատասխան հավաստագիրն ու նվերները ստացավ ՝ Անդրե Սանթրոայանն ,ով նաև նման կարգի մրցաշարերի համար բավական դժվարին մի խնդիր ևս կատարեց՝ մարզական 1-ին կարգ լրացրեց: 
6-ական միավորով 2-6-րդ տեղերը կիսեցին 5 շաշկիստներ , որոնց թվում էր նաև այս տարիքային խմբի 2017թ Երևանի փոխչեմպիոնուհի, Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի սանուհի՝ Երևանի Վահան Տերյանի անվան 60 –րդ հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի Կարինե Մորյանը (մարզիչ Ալբերտ Պողոսյան):
Արծաթե և բրոնզե մեդալակիրներին որոշելու համար ,այս հնգյակի միջև շրջանձև մրցակարգով լրացուցիչ մրցաշար անցկացվեց , որտեղ յուրաքանչյուր մասնակցին պարտիայի համար տրվում էր 10-ական րոպե: Այս փուլում իրենց լավագույն դրսևորեցին ու արծաթե և բրոնզե պարգևներին արժանացան՝ Ֆելիքս Թոխյանն ու Գեորգի Աչոյանը: Նկատենք, որ այս անգամ ևս պատանիների մրցաշարի բոլոր 3 մրցանակակիրներն էլ <Ուսում> հանրակրթական դպրոցի (տնօրեն Սուսաննա Թամարյան) սաներն էին , որոնք հանդես եկան ներկայումս շաշկու հանրապետության ամենալավագույն մասնագետի, ՀՀ բազմակի չեմպիոն ,սպորտի վարպետ Նշան Ալավերդյանի ղեկավարությամբ:Նա ի դեպ, այս մրցաշարի գլխավոր նախաձեռնողներից մեկն էր:
Իսկ 1-6-րդ տեղերը զբաղեցրածների շարքում Կարինե Մորյանից բացի մյուս 5 շաշկիստները նույնպես <Ուսում> դպրոցի սաներն էին: 
Մրցանակակիրների եռյակում տեղ գտած շաշկիստներից բացի սկզբունքային և լարված մրցապայքարում լրացուցիչ մրցաշարում գրացած արդյունքներն հաշվի առնելով ոչ պակաս գովեստի են արժանի նաև համառություն և ջանասիրություն դրսևորած 4-6-րդ հորիզոնականները զբաղեցրած 3շաշկիստները՝
4.Կարինե Մորյան,
5.Արեգ Ալանայան,
6.Հայկ Ասատրյանը: 
Աղջիկների մրցապայքարում լավագույն եռյակում տեղեր զբաղեցրեցին համապատասխանաբար՝ 
1.Կարինե Մորյան(մարզիչ Ալբերտ Պողոսյան), Երևան թիվ 60 դպրոց՝ ՝6միավոր,
2.Սոֆյա Հարությունյան (մարզիչ ՝Ժաննա Բոնդարևա ) , ԱշտարակՎ.Պետրոսյանի անվան դպրոց՝ 5,5 միավոր,
3.Մարիամ Պետրոսյան (մարզիչ Նշան Ալավերդյան) , Երևան թիվ 64 դպրոց՝ 4 միավոր: 
Նրանց ևս հանձնվեցին մեդալներ , հավաստագրեր ու նվերներ: 
 Ստուգատեսի մասնակցիներից 15-ը մարզական տարբեր կարգեր լրացրին, իսկ 10-ն էլ իրեենց ունեցած մարզական կարգգերը բարձրացրին: Մինչև 12 տարեկանների շաշկու ՀՀ առաջնություն մարզաձևի ՀՀ ֆեդերացիան նախատեսում է կազմակերպել աշնանը՝ հոկտեմբերին: 
Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը:

Просмотров: 250 | Добавил: Nshan0515 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Календарь
«  Май 2017  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
0
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz