Четверг, 18.04.2024, 20:10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՇԿՈՒ ՖԵԴԵՐԱՑԻԱ
Приветствую Вас Гость | RSS
18
ՄԵՆՅՈՒ
Оцените мой сайт
Всего ответов: 53
Главная » 2018 » Июнь » 6 » «ՀԱՅԱՍՏԱՆ-2018»՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ
01:34
«ՀԱՅԱՍՏԱՆ-2018»՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ

ՄԱՐԱՏ ՂՈՒԼՅԱՆԸ ՇԱՇԿՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆ-2018»՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԴԱՍԱԿԱՆ ՇԱՇԿՈՒ ՄՐՑՄԱՆ՝ ԱՐԾԱԹԵ, ՆՇԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԽԱՂԻ՝ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

                                                                        

Մայիսի 28-ից հունիսի2-ը Երևանի կենտրոնում գտնվող Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի տարածքում գտնվող Էթիկայի դպրոցում ընթացավ ռուսական շաշկու միջազգային ֆեդերացիայի և շաշկու ՀՀ ֆեդերացիայի համատեղ ջանքերով ՀՀ պատմության մեջ առաջին անգամ կազմակերպված 1000 եվրո մրցանակային հիմադրամով ռուսական շաշկու միջազգային մրցաշար ՝ «ՀԱՅԱՍՏԱՆ-2018»՝Armenia 2018 -ն:Այն Հայաստանի մարզական կյանքում իսկապես հաճելի ու նշանակալի մարզական իրադարձություն և փոքրիկ մարզական տոն դարձավ: 
Մրցաշարի շրջանակում թե՛ դասական շաշկու և թե՛ կայծակնային խաղի մրցումները անցկացեցին շվեյցարական մրցակարգով ՝ 8 տուրով:
1 շաբաթվա տևած ստուգատեսի ընթացքում Երևանում հյուրընկալվում և մրցաշարի ընթացքին ուշադևոությամբ հետևում էին շաշկու միջազգային ֆեդերացիայի ՝ IDF-ի նախագահ,գրոսմայստեր Վլադիմիր Լանգինը ու IDF-ի գլխավոր քարտուղար , գրոսմայստեր Անտոնինա Լանգինան:
Ստուգատեսի դասական շաշկու մրցմանը մասնակցեցին 5երկրի 36 շաշկիստ ,որից 27-ը Հայաստանից, 6-ը`Ռուսաստանից, 1-ական պատվիրակ էլ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ուկրաինայից: Մասնակիցներ թվում կային 1 գրոսմայստեր, 2 միջազգային`2 , IDF-ի՝ 1, ազգային՝ 4 վարպետ: Մրցաշարում կարելի էր լրացվել տարբեր կարգի որակավորումների նորմաներ: 
Մասնակիցների թվում էին գեղեցիկ սեռի 7ներկայացուցիչներ, որոնցից 3-ը`Ռուսաստանից, 4-ը`Հայաստանից: 
Դասական շաշկու մրցաշարն ավարտվեց հունիսի 1-ին: Այստեղ լավագույն արդյունքն արձանագրեց 16 միավոր վաստակած ռուսաստանցի 20 –ամյա գրոսմայստեր Դմիտրի Մելնիկովն ,ում ոսկե մեդալ, գավաթ և պատվոգիր հանձնվեց: Հայկական շաշկու վետերան, ՀՀբազմակի չեմպիոն, ազգային վարպետ Մարատ Ղուլյանը իր ակտիվում գրանցեց 13 միավոր ու գրավեց 2-րդ տեղն , պարգևատրվեց գավաթով և արծաթե մեդալով: Ուժեղագույների եռյակը եզրափակեց 12միավոր վաստակած ռուսաստանցի միջազգային վարպետ 29-ամյա ռուսաստանցի Ռուսլան Պեշչերովը:Նա ևս գավաթ ստացավ ու նաև բրոնզե մեդալ: 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց իր ակտիվում 11 միավոր գրանցած գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեջ լավագույն արդյունքն ունեցած 28-ամյա ռուսաստանցի Ալիսա Շիրյաևան:
10-ական միավորով 7 շաշկիստներ կիսեցին 5-11-րդ տեղերը: Նրանց թվում էին ազգային վարպետներ՝ ՀՀ բազմակի չեմպիոն 64-ամյա Ռուբեն Խաչիկյանն, 2017թ ՀՀ փոխչեմպիոն, 19-ամյա Դավիթ Պողոսյանն ու 2017թ չեմպիոն, Նշան Ալավերդյանն, ու 11-ամյա Խաչատուր Մորյանն, ովքեր լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրին համապատասխանբար 5, 7, 9 և 11-րդ տեղերը:
Մրցանակային էին 1-6 –րդ տեղերը: Մի քանի անվանակարգերում էլ սահմանված էին նաև հատուկ մրցանակներ:Նրանց բոլորին նաև դրամական պարգևներ հանձնվեցին: 
Այս շաշկիստներն արժանացան մրցանակների՝ 
1.Գ.ԴՄԻՏՐԻ ՄԵԼՆԻԿՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ 16 միավոր ՝ ոսկե, մեդալ,
2.ԱՎ.,ՄԱՐԱՏ ՂՈՒԼՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ` 13միավոր, արծաթե մեդալ,
3.ՄՎ.,ՌՈՒՍԼԱՆ ՊԵՇՉԵՐՈՎ,ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ 12միավոր, բրոնզե մեդալ,
4.ԱԼԻՍԱ ՇԻՐԱԵՎԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ 11միավոր,
5.ԱՎ.,ՌՈՒԲԵՆ ԽԱՉՒԿԱՅՆ,ՀԱՅԱՍԱԱՆ` 10միավոր, 
6.ՄՎ.,ՅՈՒՐԻ ՊՐՈԿՈՊԵՆԿՈ,ՌՈՒՍԱՍՏԱՆ` 10միավոր, 
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՄԵՋ 3 ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ՝ 
1.ՆՇԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ՝ 10միավոր,
2.ՀԱՅԿ ԵՐԵՄՅԱՆ՝ 9միավոր: 
3.ԽԱՉԱՏՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ՝8միավոր:
ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԳՐԱՆՑՈՂԻՆ՝ 
ՊՈԼԻՆԱ ՊԵՏՐՈՎԱ,ՌՈՒՍԱՍՏԱՆ`10միավոր,
ՀՀ ՇԱՇԿԻՍՏՈՒՀԻՆԵՐԻՑ ՇԱՐՔՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԳՐԱՆՑՈՂԻՆ`
ԿԱՐԻՆԵ ՄՈՐՅԱՆ`9 միավոր,
ՀՀ մինչև 20 տարեկանների մեջ լավագույնը՝ ԴԱՎԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ, 10 միավոր,
ՀՀ մինչ12 տարեկանների մեջ լավագույնը`ԽԱՉԱՏՈՒՐ ՄՈՐՅԱՆ` 10միավոր,
ՀՀ մինչև 9 տարեկանների մեջ լավագույնը`ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ` 9միավոր,
IDF-ի մրցանակ`ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ՝8միավոր:
Հունիսի 2-ին կայացավ կայծակնային խաղի մրցումն, որին 34 շաշակիստ մասնակեց:Այստեղ էլ ՀՀ պատվիրակներից վստահա հանդես եկավ, շաշկու ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ, 2017թ ՀՀ չեմպիոն Նշան Ալավերդյանն ,ով վաստակած 12միավորով զբաղեցրեց 3-րդ տեղն ու բրոնզե մեդալի արժանացավ: Այստեղ ոսկե մեդալը բաժին հասավ 15միավոր վաստակած ռուսաստանցի Ռուսլան Պեշչերովն, իսկ դասական շաշկու մրցաշարի հաղթող, գրոսմայստեր Դմիտրի Մելնիկովն, ով իր ակտիվում 13 միավոր է գրացել ստացավ այս մրցաձևի արծաթե մեդալը: 
Այս շաշկիստներն արժանացան մրցանակների՝ 
1.ՄՎ.`ՌՈՒՍԼԱՆ ՊԻՇՉԵՐՈՎ,ՌՈՒՍԱՍՏԱՆ`15միավոր,ոսկե մեդալ,
2.Գ.ԴՄԻՏՐԻ ՄԵԼՆԻԿՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ 13 միավոր, արծաթե մեդալ,
3.ՆՇԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ` 12միավոր, բրոնզե մեդալ:
4.ՄՎ.,ՅՈՒՐԻ ՊՐՈԿՈՊԵՆԿՈ,ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ 11միավոր,
5.ԱՎ.,ՄԱՐԱՏ ՂՈՒԼՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ` 11միավոր,
6.ՊՈԼԻՆԱ ՊԵՏՐՈՎԱ,ՌՈՒՍԱՍԱՏԱՆ՝ 10միավոր
6.ՍԱՄՎԵԼ ԱԶԻԲԵԿՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ` 10միավոր: 
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՄԵՋ 3 ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ՝

1.ՍԱՄՎԵԼ ԱԶԻԲԵԿՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ` 10միավոր: 
2,.ԱՆԴՐԵ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ՝ 9միավոր,
3.ԶՈՐԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ՝ 9միավոր,
ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԳՐԱՆՑՈՂԻՆ՝ 
IDF-ի վարպետ, ԱՆՆԱ ՖԻԼԻՊԵՆԿՈ,ՌՈՒՍԱՍՏԱՆ`10միավոր,
ՀՀ ՇԱՇԿԻՍՏՈՒՀԻՆԵՐԻՑ ՇԱՐՔՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԳՐԱՆՑՈՂԻՆ`
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ`8միավոր,
ՀՀ մինչև 20 տարեկանների մեջ լավագույնը՝ԽԱՉԱՏՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ`9միավոր:
ՀՀ մինչ12 տարեկանների մեջ լավագույնը`ՌԱՖԱՅԵլ ՕՐԴՅԱՆ` 9միավոր
ՀՀ մինչև 9 տարեկանների մեջ լավագույնը`ՄԻՆԱՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ՝ 7միավոր:
Ստուգատեսում վերելքով հանդես եկավ, ֆավորիտը համարվող, մրցաշարում ամենաբարձր ընթացիկ վարկանիշն (2321) ունեցող ռուսաստանցի 20-ամյա գրոսմայստեր Դմիտրի Մելնիկովն ,ով հաստատեց իր բարձր կարգը: Մարզական փոքրիկ սխրանք գործեց, ու առանձնակի դրվատանքի է արժանի ստուգատեսի ավագագույն մասնակից , ազգային վարպետ, ՀՀբազմակի չեմպիոն 71-ամյա Մարատ Ղուլյանը: Երիտասարդական ավյունով գործած հայկական շաշկու վետերանը ուժեղ մրցակցության պայմաններում դասական շաշկի մրցմանը վաստակած 13 միավորով գրավեց պատվաբեր 2-րդ տեղն, ապացուցելով, որ չնայած պատկառելի տարիքին վառոդամանում դեռ վառորդ կա: 
ՀՀ գործող չեմպիոն, ազգային վարպետ Նշան Ալավերդյանին առավել հաջող հանդես գալուն խանգարեց ակտիվորեն մրցման կազմակերպչական աշխատանքով զբաղվելու և մրցաշարում հանդես գալու համատեղում: Իսկ ՀՀ բազմակի չեմպիոն Ռուբեն Խաչիկյանին էլ առավել բարձր արդյունքներ գրանցելուն խանգարեց այն հանգամանքն, որ նա վաղուց ելույթներ չէր ունեցել: 
Մրցաշարի հայտնություն և փոքրիկ հերոսուհին դարձավ 11-ամյա ռուսաստանցի Պոլինա Պետրովան: Դեռատի մարզուհին հիացրեց տպավորիչ ու համարձակ ելույթներով: 
Ստուգատեսի բոլոր մասնակիցներին հաձնվեցին պատվոգրեր ու հուշանվեր բաժակներ ու մրցաշարի տարբերանշանով շապիկներ: 
Մրցաշարի փակման արարողության ժամանակ պարգևատրումից հետո ելույթ ունեցան շաշկու ՀՀ ֆեդորացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը , Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանն, ու շաշկու միջազգային ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Լանգինը: Վերջինս նախ հայտնեց,որ վերջին շրջանում միջազգային մրցաշարերում իրեն լավագույն կողմերով դրսևորած Նշան Ալավերդյանին շաշկու միջազգային ֆեդերացիան շնորհվել է IDF-ի վարպետի կոչում: 
Նախագահն իրազեկեց, որ գոհ են մրցաշարի կազմակերպումից , ու իրենց սպասելիքները լիովին արդարցան: Լանգինը նշեց,նաև որ իրենք զգացին , որ շաշկին Հայաստանում ապագա ունի, քանի որ մրցաշարին տոն տվողների թվում էին նաև ՀՀ պատանի շաշկիստները:
Շաշկու միջազգային անդրանիկ մրցաշարի բարձր մակարդակով և հաջող անցկացմանը մեծապես նպաստեցին ստուգատեսի գլխավոր տնօրենն , շաշկու ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը և գլխավոր մրցավար`Վահե Պողոսյանը : 
Մրցաշարին կազմակերպմանը աջակցելու համար հատուկ շնորհակալական պատվոգրերով պարգևատրվեցին շաշկու ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանն, <Ուսում> հանրակրթական դպրոցի տնօրեն Սուսաննա Թամարյանը, Էթիկայի դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյանը, <Թոմաս –Թվայնինգ >թեյարանի տնօրեն Հայկ Օրդյանը:
Պատրաստեց `շաշկու ՀՀֆեդերացիայի մամուլի քարտուղար Արամ Ուգուջյանը:

Просмотров: 271 | Добавил: Nshan0515 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Nshan0515  
0

Имя *:
Email *:
Код *:
Календарь
«  Июнь 2018  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
0
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz