Суббота, 27.04.2024, 07:55
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՇԿՈՒ ՖԵԴԵՐԱՑԻԱ
Приветствую Вас Гость | RSS
27
ՄԵՆՅՈՒ
Оцените мой сайт
Всего ответов: 53
Главная » 2018 » Сентябрь » 8 » World Championship U 2018
22:47
World Championship U 2018

                                                                     

ՇԱՇԿՈՒ ՀՀ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ 2018Թ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ 5-6-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԿԻՍԵՑ

Բուլղարիայի Կրանովո բնակավայրի «Ակվալայֆ» մարզահամալիրում (տնօրեն Արմեն Եսայան) օգոստոսի 25-ից սեպտեմբերի 4-ին ընթանցավ տարբեր տարիքային խմբերի( մինչև 9,11,14,17,20,27 տարեկանների և վետերանների) ռուսական շաշկու (64վանդականոց) 2018թ աշխարհի առաջնությունը,որին մասնակցեցին 15 երկրի ՝Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուզբեկստանի, Ղազախստան, Բուլղարիյաի ,Բելառուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Էստոնիայի, Լիտվայի,Մոլդովայի,Ռումինիայի,Ադրբեջանր, Հայաստանի և Իսրայելի պատվիրակներ: 
Հայաստանն այս պատասխանատու ստուգատեում ներկայացրեցին շաշկու ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանն ու նրա 2 զավակները ՝ տղամարդկանց 2017թ ՀՀ փոխչեմպիոն Դավիթ Պողոսյանն ու Վահե Պողոսյանը: 
Նրանք հերթական անգամ աջակցություն չստանալով ՀՀ սպորտի և երիտասադրության նախարարությունից և անձամբ նախարար Լևոն Վահրադյանից, և ստիպված եղան մրցավայր մեկել իրենց միջոցների հաշվին: 
Վետերանների մրցաշարի դասական շաշկու մրցմանը մասնակցեցեց 11երկրի՝ Ռուսաստանի, Մոլդովայի, Էստոնիայի, Լիտվայի, Ֆրանսիայի, Իսրայելի, Լատվիայի,Բուլղարիայի, Հայաստանի ,Ուկրաինայի և Ուզբեկստանի 24 մարզիկ –մարզուհիներ,այդ թվում 3 գրոսմայստեր, 3 միջազգային վարպետ և IDF-ի 4 վարպետ:
Կանայք և տղամարդիկ միասին հանդես եկան միասնական մեկ մրցաշարում, սակայն նրանց շարքում լավագույնների որոշելու համար առանձին հաշվարկ կատարվեց: Ընդ որում տղամարդկանց մրցումն ընթացավ 2 խմբում ՝ 1957թ և ավելի վաղ ծնվածների և 1958թ -1967թթ ծնվածների միջև, կանանցը ՝ 1967թև ավելի վաղ ծնվածների միջև: 
Ուշագրավ է թերևս այն , որ վետերանների մրցապայքարի 24 մասնակիցներից 3-ը հայազգի շաշկիստներ են: Այստեղ Հայաստանը ներկայացնող 58-ամյա Ալբերտ Պողոսյանից բացի ,ով վարպետության թեկնածու է, հանդես են գալիս նաև Բուլղարիայի պատվիրակ , 68-ամյա Վալենտին Փամբուկչյանը, և Ուկրաինայի պատվիրակ՝ 55-ամյաՄարինա Կասյանը: Ստուգատեսի մասնակիցների մեջ կար հայկական ազգանունով ևս մեկ մասնակից ,սակայն նա ազգությամբ էստոնացի էր: Դա Էստոնիանյի բազմակի չեմպիոնուհի, վետերանների 100 վանդականոց շաշկու կածակնային խաղի 2012թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,միջազգային վարպետ, ԽՍՀՄ փոխչեմպիոնուհի , 62-ամյա Մարիկա Ազոյանի (օրիորդական ազգանունը Տունիս է,1977թ ամուսնացել է ու կրում է ամուսնու Ազոյան ազգանունը): 
Վետերանների մրցապայքարին մասնակցող շաշկու ՀՀ ֆեդերացիայի նախագահը ուժեղ մրցակիցների հետ պայքարում գերազանց արդյունքն գրանցեց ու իր տարիքային խմբում 1958թ -1967թթ ծնվածների մեջ 10 մասնակիցների մեջ տղամարդկանց մրցապայքարում կիսեց պատվաբեր 5-6-րդ հորիզոնականները: 
Ալբերտ Պողոսյանը դասական շաշկու մրցաշարում 7 հանդիպումներում 2 հաղթանակ տարավ, 3 ոչ-ոքի խաղաց ,կրեց 2 պարտություն ու վաստակած 7 միավորով վետերանների մրցաշարի 2 տարիքային խմբերի 24 մասնակիցների ընդհանուր պայքարում բաժանեց 11-15-րդ տեղեր են, իսկ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 14-րդ տեղը:Նա իրենից ետ թողեց Բուլղարիայի`3, Ուկրաինայի `2, և 1-ական Ռուսաստանի, Էստոնիայի, Ֆրանսիայի,Մոլդովայի, Ուզբեկստանի շաշկիստների: 
Ըստ ամենայնի ՀՀ ֆեդերացիայի նախագահը կատարեց նաև IDF-ի վարպետ նորման , ու առաջիկայում նրան կշնորհվի այդ պատվավոր կոչում: Ի դեպ, Պողոսյանը իր հաղթանակներից մեկը տոնեց շաշկու Բուլղարիա ֆեդերացիայի նախագահ, IDF-ի վարպետ ,72-ամյա Բագդան Յանևի նկատամբ,իսկ 2-րդը` 58-ամյա ուզբեկուհի Ռայխոն Իշմուխամեդովայի նկատմամբ: 
Պարտությունների կրեց իրեն անհատական ընթացիկ վարկանիշով 255կետով գերազանցող IDF-ի վարպետ, 71-ամյա իսրայելցի , այստեղ ավագ տարիքային խմբում դասական շաշկու մրցաշարում աշխարհի փոխչեմպիոն, իսկ կայծակնային խաղիում էլ աշխարհի չեմպիոնի կոչում նվաճած 71-ամյա իսրայելցի Յուրի Կիրիլովից,և Բուլղարիայի ներկայացուցիչ, իր հայրենակից, 62-ամյաՎալենտին Փամբուկչյանից: Ոչ-ոքիներ խաղաց 73-ամյա իսրայելցի Ելենա Սորկինիայի,62-ամյա էստոնուհի Մարիկա Ազոյանի, և 71-ամյա լատվիացի Կառլիս Օզոլսի հետ:
6-ական միավոր վաստակած 55-ամյա Մարիա Կասյանը (Ուկրաինա) և Բուլղարիան ներկայացնող 62-ամյա Վալենտին Փամբուկչյանը կիսեցրն 16-17-րդ տեղերը: Էստոնիան ներկայացրած 62–ամյա Մարիկա Ազոյանը( նա էստոնուհի, ում ամուսինն է հայ ) 7 միավորով գրավեց 15-րդ տեղը: Նա ի դեպ, կայծակնային խաղի կանանց մրցապայքարում վաստակած 9 միավորով հռչակվեց աշխարհի փոխչեմպիոնուհի: 
Դասական շաշկու ավագ տարիքային խմբում չեմպիոն դարձավ 63-ամյա մոլդովացի գրոսմայստեր Յոն Դոսկան, իսկ կայծակնային խաղում71-ամյա իսրայելցի Յուրի Կիրիլովը: Իսկ կրտսեր տարիքի վետերանների`51- 60 տարեկանների խմբում դասական շաշկու մրցաշարում` լավագույն 55-ամյա լիտվացի գրոսմայստեր Արունաս Նորվայիշասն էր, իսկ կայծակնային խաղում աշխարհի չեմպիոն դարձավ միջազգային վարպետ, 53-ամյա ուկրինացի Օլեգ Շապունովն, ով ի դեպ դասական շաշկու մրցմանը եզրափակել էր մրցաշարային աղյուսակը:
Տղամարդկանց 2017թ ՀՀ փոխչեմպիոն,19-ամյա ազգային վարպետ Դավիթ Պողոսյանն, ով մասնակցեց մինչև 20 տարեկանների՝ 1999-2001թթ խմբում:Նա 6 երկրի 11 ներկայացուցիչների մրցապայքարին դասական շաշկու մրցմանը տարած 2 հաղթանակի, և խաղացած 1 ոչ-ոքիի շնորհիվ վաստակած 5 միավորով գրավեց 10-րդ տեղն,իսկ երիտասարդական առաջնության ընդհանուր հաշվարկում 22 մասնակիցների մեջ ճանաչվեց 19-րդը: 
Այստեղ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց բելառուս Միխայիլ Մեմյնայուկը,ով իր ակտիվում 11միավոր գրանցեց: 
Դավիթ Պողոսյանը նույնպիսի արդյունք գրանցեց նաև արագ շաշկու մրցաշարում, որտեղ դարձյալ չեմպիոն դարձավ Սեմյանյուկը:
Կայծակնային խաղում Դավիթը 4 միավորով կրկին 10-րդն էր, իսկ բելառուս գրոսմայստեր Միխայիլ Մեմյնայուկը ստուգատեսում իր 3-րդ ոսկե մեդալը նվաճեց: 
Մինչև 27տարեկանների՝ 1992-1998թթ ծնվածների խմբում 8երկրի 11մասնակիցների պայքարին մասնակցեց նորեկ ` 22-ամյա Վահե Պողոսյանն,ով նորամուտը նշեց նման կարգի ստուգատեսում: Նա լավագույն արդյունքը գրանցեց, հատկապես կայծակնային խաղի մրցաշարում, ուր 7 հնադիպումներից հաղթանակներ տարավ մոլդովացի Սերգեյ Սիդոնկոյի և բուլղարացի Պավել Յանևի նկատմամբ ու 5 պարտություն կրեց:Վահեն արագ շաշկիում և կայծակնային խաղում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը: 
Այս տարիքային խմբում դասական շաշկու մրցմանը աշխարհի չեմպիոն հռչակվեց ղախաստանցի գրոսմայստեր Միրատ Ժեկեևը,ով լավագույնն էր նաև արագ շաշկու մրցմանը: Իսկ կայծակնային խաղում աշխարհի չեմպիոն դարձավ, միջազգային վարպետ ռուսաստանցի Դմիտրի Մելնիկովն, ով մայիսին Երևանում կազմակերպված միջազգային մրցաշարի «ՀԱՅԱՍՏԱՆ-2018»՝Armenia 2018 –ի հաղթող էր ճանաչվել: Նա թե՛ դասական ևթե՛արագ շաշկու մրցումներում 4-րդ հորիզոնականն էր զբաղեցրել: 
Նկատենք, որ դասական շաշկու մրցաշարերն անցկացվում էին շվեյցարական մրցակարգով ու հաղթողները որոշվեցին 7 տուրերի արդյունքներով: Մրցանակներ խաղարկվեցին նաև արագ, կայծակնային շաշկու, ինչպես նաև թիմային , ու ուսանողների պայքարում: Տղամարդկանց կայծակնային խաղի թիմային առաջնությանը 12 երկրի ընտրանիներ մասնակցեցին: ՀՀ հավաքականը մրցամարտերից 3-ում 4:2 հաշվով հաղթեց մրցակիցներին, ու վաստակած 6 միավորով գրավեց 9-րդ տեղը, իրենից ետ թողնելով Ֆրանսիայի, Ռումինիայի, ևԲուլղարիայի ընտրանիներին, որոնց նկատմամբ հենց տոնել էր իր 3հաղթանակները: Ֆրանսիայի հավաքականի հետ անցկացրած հանդիպումում վճռորոշ եղավ 1-ին խաղատախտակի վրա Վահե Պողոսյանի տոնած հաղթանակը (3-րդ խաղատախակի վրա էլ հաղթանակ տարավ Ալբերտ Պողոսյանը), որը օգնեց ՀՀ ընտրանու առավել բարձր տեղ զբաղեցնել: Չեմպիոնի կոչումը նվաճեց 21 միավոր վաստակած Բելառուսի հավաքականը:Արծաթե և բրոնզե մեդալները բաժին հասան Լիտվայի և ՌԴ-ի ընտրանիներին, որոնք իրենց ակտիվում գրանցել էին համապատասխանաբար`20 և 19 միավոր: 
Առաջնության ավարտից հետո շաշկու ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանին խնդրեցինք ամփոփել ՀՀ պատվիրակության գրանցած արդյունքները. 
<Գոհ եմ անշուշտ իմ ելույթից: 7 հանդիպումներում գրանցած 7 միավորը գերազանց ցուցանիշ էր , քանի որ խաղում էի հիմնականում ինձանից բարձր վարկանիշ ունեցող ու առնվազն 50 տարվա փորձ ունեցող մրցակիցների հետ: Ու պիտի հաշվի առնել նաև այն հանգամանքը ,որ մրցավայր էինք հասել հոգնեցուցիչ 3 –օրյա ավտոբուսային ճանապարհից հետո, ու որ խաղում էի զարկերկային շատ բարձր ` 180 ճնշման ներքո: Ուրախ եմ, որ ոչ միայն բավական բարձր` 5-6-րդ տեղերը կիսեցի, այլ նաև,որ IDF-վարպետի նորմա կատարեցի: Ի դեպ, մրցավարական երկարատև գործներության և Երևանում ընթացած միջազգային մրցաշարում բարձր մակարդակի մրցավարություն ապահովելու համար առաջնության ընթացքում ինձ շնորհվեց նաև IDF-ի մրցավարի պատվավոր կոչումը: 
Ավագ որդիս՝ Վահեն առաջին անգամ էր խաղմում աշխարհի առաջնությունում, ու նորամուտի համար հուսադրող արդյունքներ գրանցեց: Նա միկրոմրցամարտերում ոչ-ոքիներ կարողացավ անել,իսկ կայծակնային մրցաշարում 2 հաղթանակ տոնեց, իսկ թիմային պայքարում 1-ին խաղախատակի վրա իր հաղթանակի շնորհիվ ֆրանսիացու նկատմամբ, կարողացանք ավելի բարձր տեղ գրավել: Կրտսեր որդուս` Դավիթին խանգարեց բոլոր հանդիպումներում հաղթանակի հասնելու ձգտում: Իսկ նրա հակառակորդները հիմնականում բազմափորձ, և լավ դպրոց անցած շաշկիստներն էին, ու եթե միշտ հաղթելու չգնար, այլ փորձեր առավել բարձր կարգ ունեցող մասնակիցների հետ ոչ-ոքիներ անել, ինչպես ես արեցի , ապա նրա գրանցած արդյունքներն շատ ավելի բարձր կլիներ: Ընդհանուր առմամբ մեր գրանցած արդյունքները գտնում եմ միանգմայն գոհացուցիչ էին, և մեկ անգամ ևս հաստատվեց այն իրողությունն , որ մարզաձևի նկատմամբ առավել մեծ ուշադրության, պետական աջակցության և հոգածության պայմաններում ՀՀ շաշկիստները պատրաստ են ավելի շատ մրցաշարերի մասնակցելու և առավել բարձր արդյունքներ գրանցելու:
Մեր մասնակցության հիմնական նպատակն էր նաև ցույց տալ մեր շաշիստներին ու նրանց ծնողներին, որ կա էժան ճանապարհ մրցաշարին մեկնելու համար, նաև «Ակվալայֆ» մարզահամալիրի տնօրեն Արմեն Եսայանը խոստացավ ,որ բավականին մեծ զեղչեր կանի Հայաստանից մեկնողների համար ու ոչ միայն շաշկիստների, այլ նաև այլ մարզաձևերի ու խմբերի համար:
Պատրաստեց` Արամ Ուգուջյանը:

Просмотров: 246 | Добавил: Nshan0515 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Календарь
«  Сентябрь 2018  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Архив записей
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
0
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz