Суббота, 20.04.2024, 07:45
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՇԿՈՒ ՖԵԴԵՐԱՑԻԱ
Приветствую Вас Гость | RSS
20
ՄԵՆՅՈՒ
Оцените мой сайт
Всего ответов: 53
Главная » 2016 » Октябрь » 28 » ռուսական շաշկու 2016թ ՀՀ պատանիների և աղջիկների առաջնություն
19:12
ռուսական շաշկու 2016թ ՀՀ պատանիների և աղջիկների առաջնություն

                                                                              

Հայտնի են ռուսական շաշկու 2016թ ՀՀ պատանեկան առաջնության չեմպիոնները
Հանրապետությունում մարզատրամաբանական մարզաձևերի (շախմատ, շաշկի, ռենձյոեւ, գո )պրոպագանդման գործում մեծ ավանդ ունեցող վաստակաշատ մասնագետ , շաշկու և ռենձյուի ՀՀ ֆեդերացիաների նախագահ, ռենձյուի գրոսմայստեր Ալբերտ Պողոսյանի գլխավորած Երևանի մարզատրամբանական մարզաձևերի մարզադպրոցում օրերս անցկացվեց ռուսական շաշկու (64 վանդականոց) շաշկու մինչև 13 տարեկանների 2016թ ՀՀ առաջնությունը:
Ստուգատեսին մասնակեց 48 մարզիկ , այդ թվում 38 պատանի և 10 աղջիկ:Նրանց միջև ծավալավեց բավական աշխույժ ու հետաքրքիր, դիտարժան ու լարված մրցապայքար:Պատանիների մրցավեճում մրցակցությունից դուրս էր2012 թվականին Սոչիում անցկացված մինչև 7 տարեկանների կայծակնային շաշկու Եվրոպայի չեմպիոն, մինչև 12 տարեկանների 2015թ ՀՀ չեմպիոն Արտակ Ալիխանյանն,ով ցույց տվեց 100տոկոսանոց արդյունք: Արտակն իր անցկացրած 9 հանդիպումներում էլ հաղթանակ տարավ ու վաստակած 9 միավորով 2-րդ տարին անընդմեջ ՀՀ չեմպիոն դարձավ: 2-3-րդ տեղերը 7-ական միավորով բաժանեցին Արտակ Սահրադյանն ուԳեորգի Աչոյանը : Նրանց միջև անցկացված լրացուցիչ մրցամարտը շահեց Սահրադյանն ,որ ՀՀ փոխչեմպիոնի կոչմանն արժանացավ ու պարգևատրվեց արծաթե մեդալով: Բրոնզե պարգևը բաժին հասավ Աչոյանին:
Աղջիկների մրցապայքարում 7,5-ական միավորով 1-2-րդ տեղերը կիսեցին Արփինե Ազոյանն ուՇողիկ Ավետիսյանը: Այստեղ էլ լրացուցիչ մրցամարտում Ազոյանը հաղթեց Ավետիսյանին ու նույնպես 2-րդ տարին անընդմեջ մինչև 13 տարեկան աղջիկների ՀՀ չեմպիոնուհի հռչակվեց: Իռեն Առաքելյանն իր ակտիվում գրանցած 6,5 միավորով եզրափակեց մրցանակակիրների եռյակը: 
Տեղին է նշել ,որ թե՛ աղջիկների և թե՛ պատանիների մրցաշարերում մրցանակային տեղերը գրաված 6 շաշկիստները փորձառու մասագետ Նշան Ալավերդյանի սաներն են ,և սովորում են <Ուսում> հանրակրթական դպրոցում (տնօրեն Սուսաննա Թամարյան),որտեղ առանձնակի մեծ ուշադրություն են դարձնում շաշկու մասսայականացմանն ու զարգացմանը: Այս դպրոցի 1-4-րդ դասարաններում ռուսական շաշկու ՀՀ բազմակի չեմպիոն, մարզիչ Նշան Ալավերդյանը շաշկի է դասավանդում:Վերջին տարիների ՀՀ-ում կազմակերպված շաշկու մրցաշարերի մրցանակակիրների 90 տոկոսն հենց այս կրթօջախի սաներն են:
Այս մրցաշարի ընթացքում ցույց տված արդյունքներով 10-ից ավելի պատանի շաշկիստներ լրացրեցին մարզական պատանեկան տարբեր կարգեր:
Ստուգատեսի բոլոր մրցանակակիրներին հանձնվեցին մեդալներ, համապատասխան կարգի պատվոգրեր և բացի այդ նրանք կպարգևատրվեն նաև նվերներով:

Просмотров: 264 | Добавил: Nshan0515 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Календарь
«  Октябрь 2016  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Архив записей
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
0
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz