Воскресенье, 28.04.2024, 14:16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՇԿՈՒ ՖԵԴԵՐԱՑԻԱ
Приветствую Вас Гость | RSS
28
ՄԵՆՅՈՒ
Оцените мой сайт
Всего ответов: 53
Главная » 2012 » Июнь » 13 » Պատանիների Եվրոպայի առաջնություն 2012
02:27
Պատանիների Եվրոպայի առաջնություն 2012

Սոչի քաղաքում ավարտվել է ռուսական շաշկու պատանիների և աղջիկների առաջնությունը: Մինչև 7 տարեկանների մրցապայքարում փայլուն է հանդես եկել Արտակ Ալիխանյանը: Նա վաստակել է 8 միավոր 9 հնարավորից և նվաճել  Եվրոպայի չեմպիոնի կոչումը կայծակնային շաշկիում: Նշենք նաև, որ այս հաջողությունը աննախադեպ է Հայաստանի շաշկու պատմության մեջ: Իսկ 10 տարեկանների խմբում հանդես է եկել Արտակ Սահրադյանը: Վերջին տուրից առաջ նա վաստակել էր 4 միավոր 6 հնարավորից և հավակնում էր մեդալների: Վերջին տուրում նա հանդիպել է ապագա չեմպիոնին` ռուսաստանցի Գորբակոնին, ոչ-ոքիի դեպքում Արտակը մեդալ կնվաճեր: Լարված և դիտարժան պարտիայում, ցավոք, Արտակը պարտություն է կրել և գրավել է 6-րդ տեղը: Բայց այդ պարտիան ճանաչվել է Եվրոպայի առաջնության ամենագեղեցիկ պարտիա, որի համար Արտակ Սահրադյանը պարգևատրվել է հատուկ դիպլոմով: Իսկ աղջիկների մրցույթում 12 տարեկանների խմբում հանդես եկող Սոնա Սահրադյանը գրավել է 6-րդ տեղը: 10 տարեկանների խմբում հանդես է եկել Սոնա Ալիխանյանը: Նա արագ շաշկիում 7 հնարավորից վաստակել է 3,5 միավոր և 30 մարզուհիների մեջ գրավել  12-րդ տեղը: Նշենք նաև,  առաջին անգամ է, որ Հայաստանից աղջիկներ են մասնակցում ռուսական շաշկու  Եվրոպայի առաջնությանը: Մեր բոլոր մասնակիցներն էլ<<Ուսում>> հանրակրթական դպրոցի սաներ են, որոնց մարզում է Հայաստանի բազմակի չեմպիոն` Նշան Ալավերդյանը: Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ միջազգային շաշկու ֆեդերացիայի կողմից հատուկ դիպլոմների են արժանացել <<Ուսում>>  հանրակրթական դպրոցի տնօրեն տիկին Սուսաննա Թամարյանը և Նշան Ալավերդյանը, աշխարհում շաշկի մարզաձևում մեծ ավանդ ունենալու և շաշկին պրոպագանդելու համար:

Просмотров: 472 | Добавил: Nshan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Календарь
«  Июнь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
0
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz