«ՈՒՍՈՒՄ» ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՇԿՈՒ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԻՄԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ … ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Հոկտեմբերի 14-ին Երևանի Ազատության հրապարակում կազամակերպված մարզական միջոցառումների շրջանակում Երևանի «Ուսում» հանրակրթական դպրոցի (տնօրեն Սուսաննա Թամարյան) հիմնադրման 20-ամյակին նվիրված ռուսական շաշկու հանրապետական դպրոցական թիմային մրցաշար անցկացվեց:
Ստուգատեսին մասնակցեցին Երևանի,Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի, ու Փարաքարի տարբեր դպրոցների 16թիմեր:
Աշխույժ ու հետաքրքիր մրցապայքարում, շրջանաձև մրցակարգով ՝ 15 տուրով 4ժամ տևած մրցությունում, ի վերջո հաղթող ճանաչվեց <Ուսում> դպրոցի 2-րդ թիմն ,որը 14,5 միավոր վաստակեց: Կազմը՝ Անդրե Սանթրոսյան, Ֆելիքս Թոխյան, Հայկ Հակոբյան:
2-րդտեղը գրավեցին 14 միավոր վաստակած Երևանի ֆիզմատի դպրոցի թիմը, որը համալրված էր <Ուսումի> նախկին սաներով, ովքեր տարբեր տարիներին ՀՀպատանեկան առաջնության մրցանակակիրներ էի դարձել:
Թիմային մրցաշարի մրցանակակիրների եռյակը եզրափակեց <Ուսում>1-ին թիմը, որն իր ակտիվում 12,5 միավոր էր գրանցել:
Ի դեպ, 4-րդ տեղն էլ զբաղեցրեց <Ուսումի> 3-րդ թիմը:
Մրցանակակիր դարձած թիմեր <Ուսումի> տնօրիության կողմից կպագևատրվեն մեդալներով, պատվոգրերով ու նվերներով:
Հարկ է նշել <Ուսում> հանրակրթական դպրոցում արդեն 10տարի է՝2008թ -ից շաշկու ՀՀ բազմակի չեմպիոն ,սպորտի վարպետ վաստակաշատ ու փորձառու մասնագետ Նշան Ալավերդյանի ղեկավարությամբ մեծ հաջողությամբ գործում են շաշկու խմբակներ:
Այս դպրոցի տնօրինությունը աջակցում և մեծ ուշադրություն է դարձնում շաշկու տարածման ու մասսայականացման գործին: Ու դա է նաև պատճառն, որ <Ուսումի> սաները վերջին տարիներին մշտապես մրցության տոն տվողներ են, ու նրանց է բաժին հասնում մրցաշարերում խաղարկվող պարգևների մեծ մասը:Ալավերդյանի շնորհալի սաները իրենց կրթօջախի պատիվ բարձր են պահում , թե՛ հանրապետական և թե՛ միջազգային մրցասպարեզներում:
Երևանի Ազատության հրապարակում շաշկու բացառիկ ու ուշագրավ այս մրցաշարի բարձր մակարդակով կազմակերպմանը օժանդակել էր նաև շաշկու ՀՀ ֆեդերացիան ( նախագահ՝ Ալբերտ Պողոսյան):
Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը:
|